Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Ասում են...

Ասում են...
21.06.2013 | 01:16

...թե Սերժ Սարգսյանին ամենևին դուր չի գալիս, որ երբ ինքը բացակայում է երկրից, թիմում սկսում են սեփական ազդեցությունը և կշիռը բարձրացնելու ուղղությամբ թացը չորին խառնել, արբիտրի դերին հավակնել. «Էս երկրում արբիտրը մեկն է, ու դա պետք է անհարկի ցցվողները հասկանան»,- ասաց «հասկացողներից» մեկը երեկ` խորհրդարանի միջանցքում` «կարծելով», որ գիշերը վերադարձած Սերժ Սարգսյանը առաջիկա ԳՄ-ում հաստատ կանդրադառնա այդ հարցին:

Դիտվել է՝ 2232

Մեկնաբանություններ